Friday, January 28, 2011

Եղեռն



Young Armenian boy dying at the doorsteps during the Armenian Genocide

1915 թվական ապրիլ քսանչորս,
Սև ամպը պատեց երկրին իմ Հայոց,                   
Անտեղի կոտորվեց մի հայ ժողովուրդ
Եվ արյուն տեղաց անձրևի տեսքով:
Անհոգի ու չար Թուրքը գտնվեց
Ահել ու ջահել նա բնաջնջեց
Նույնիսկ չծնված մանուկներին չխնայեց
Մայրական որովայնում գերեզման սարքեց:
Շատերին սպանեցին անխղճաբար
Շատերին էլ ողջ նետեցին գետը վարար
Ախ այս ինչ բախտի հայն արժանացավ:
Ինչու չպաշտպանեցիր դու մեզ Տեր Աստված?
Մեր քույրերին հեզ ու բարի
Ալ կակաչներ գեղեցիկ
Զրկեցին նրանց Հայրենի հողից
Տարան աճեցրին հողում Թուրքերի:
Եվ չդիմանալով ցավերին անտանելի
Իրենք իրենց հողին հանձնեցին:
ՈՒ ամեն տարի Ապրիլ քսանչորսին
Գարնան երփներանգ  ծաղիկների հետ մեկտեղ
Մի ծաղիկ էլ է բացվում սրտերում Հայ Ազգի
Որը կոչվում է "Սևավոր Եղեռն":

Ռուբինա Ակոպյան

No comments:

Post a Comment