ՄԱՄՈՒԼԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ
Անհապաղ Հրատարակման Համար~ 2010-05-30
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել Արութին Հարությունյանին ~ Հեռ. 818.971.5065
2010թ. Ապրիլի 24-ին հարավային Կալիֆորնիայի հայ համայնքը, ինչպես նաև համայն հայությունը, ականատես եղան մի ահռելի միասնության որ Փոքր Հայաստանի Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցույց-քայլարշավը դրսևորեց: Տասնյակ հազարավոր հայեր, նրանց թվում նաև ոչ հայեր, ճշմարտության և պատմական արդարության ոգով տոգորված՝ բղավեցին իրենց կոկորդի ամբողջ ուժգնությամբ մի այնպիսի ձայնով, որ աշխարհի ամենախուլ ղեկավարներն անգամ չէին կարող խուսափել լսելուց:
Ինչպես նախորդ տարիների ընթացքում, այս տարի ևս, անկախ ավանդական քաղաքական կառույցների միջև տիրող վաղեմի տարաձայնությունների, այդ ամենին ավելացրած Հայ-Թուրքական արձանագրությունների և Հայաստանի քաղաքականության հետ կապված այլարկարծիքությունը, ինչպես նաև համայնքի բավականին լարված քաղաքական արշավները, Ապրիլի 24-ի քայլարշավը համայնքը միավորեց այն միակ գաղափարի շուրջ, որն է աշխարհի առաջնորդներից Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջարկը:
Սկսած Արքեպիսկոպոսներից ներկայացնելով երկու Հայկական Թեմերը մինչև 43-րդ ընտրատարածքի թեկնածուները, Հայկական Ազգային Կոնգրեսի անդամները և սատարողները, Լոս Անջելեսում Հայաստանի Գլխավոր հյուպատոսը, Հայ-Թուրքակաան արձանագրությունների սատարողները, ինչպես նաև նրանք ովքեր արդարացիորեն հակառակ էին այդ պրոտոկոլներին, իրենց մասնակցությունը բերեցին այս կարևորագույն իրադարձությանը: Անկախ իրենց սոցիալ-քաղաքական կցորդումների՝ աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայերն իրենց ազգային պարտքը համարեցին Փոքր Հայաստանի ցույց-քայլարշավին ներկա գտնվելը:
Այս հաջողության համար, մենք պարտական ենք Լոս Անջելեսի հայ համայնքի անգնահատելի բարոյական և ֆինանսական աջակցությանը: Մենք երախտապարտ ենք հայ համայնքից իրենց ակտիվ մասնակցության և Միացյալ Հայ Երիտասարդների հանդեպ դրսևորած մեծ վստահության և հավատքի համար: Հայ համայնքը պետք է հպարտ լինի այս արդեն տաս տարեկան երիտասարդական շարժման թիկունքում կանգնած լինելու համար, սատարելով ՄՀԵ-ի հայ ազգի բազում խնդիրների շուրջ ծավալած նախագծերին: Համայնքի աջակցությունը և մասնակցությունը մեզ այս գործունեությունը շարունակելու մանդատն է տվել, որպեսզի ՄՀԵ-ը մնալով անկախ էություն՝ շարունակեն կազմակերպել Սփյուռքի պատմության մեջ դեռևս ամենամեծ ցույց-քայլարշավը ի հիշատակում Հայոց Ցեղասպանությանը: Այս մանդատով առաջնորդվելով՝ ՄՀԵ-ը ամեն ջանք են գործադրում համայնքի ներսում տիրող արհեստական բաժանումներին և տարածայնություններին չտրվել և փոխարենը հախթահարել դրանք: Այս մանդատն է, որ հնարավոր է դարձնում հայ համայնքը միավորել Ապրիլի 24-ին, ինչպես նաև մի շարք այլ առիթներին:
Չնայած որ մեր առաքելությունն ազնիվ է իսկ մարտահրավերնեը բազում՝ ժամանակ առ ժամանակ մենք ապշում ենք ավանդական որոշ կառույցների այն խղճուկ և արհամարելի խորամանկություններից, որոնք ազգային միասնության և ազգային խնդիրների քողի տակ, առիթը բաց չեն թողնում հարցադրելու ՄՀԵ-ի կոչը և սկզբունքները: Նման մի օրինակ է հանդիսանում այս տարվա Ապրիլի 24-ին Փոքր Հայաստանում կայացած ցույց-քայլարշավը, որի ընթացքում հազարավոր ականատեսների աչքի առաջ բեմահարթակից հարցադրվեց ՄՀԵ-ի խոհեմությունը համայնքում միասնության կարևորությունը ճանաչելու մեջ: Վերջինս, սակայն, ՄՀԵ կազմակերպության առաջնային սկզբունքն է իր բազում նախագծերի մեջ արտահայտված, որոնցից Ապրիլի 24-ի քայլարշավը այս տաս տարիների ընթացքում համայնքի միասնության խորհրդանիշն է դարձել:
Սկսած 2001թ-ից ՄՀԵ-ը ջանք չեն խնայել համայնքում բաժանումները հաղթահարելու և միասնության պատգամը առաջ տանելու գործում: Այս հարցում դատարկ հրապարակավ նախերգանքների փոխարեն՝ մենք գործնական քայլեր ենք ձեռնարկել: Ապրիլի 24-ի քայլարշավին, ինչպես նաև այլ առիթներին, ՄՀԵ-ը հյուրընկալել են այնպիսի խոսնակների, ինչպիսիք են Ջորջ Աբելյանը, Հարութ Սասունյանը, Հարութ Տեր Դավթյանը, Հովհաննես Բալայանը, Ստեփան Հովակիմյանը, և ուրիշները: Հենց նախորդ տարի Ապրիլի 24-ին մենք ընդլայնեցինք մեր հրավերքը դեպի երեք ավանդական քաղաքական կուսակցությունները: Տարվա ընթացքում մենք նաև մեր մասնակցությունը բերեցինք մի շարք կարևոր հեռուստամառաթոններում, որոնք նվիրված էին Հայաստանում որբ երեխաներին օգնելու, Արցախի պատերազմի վետերանների վիրահատությունները ֆինանսավորելու, ինչպես նաև հայկական թերթերի գործունեությունն ավարտից փրկելու գործին: Մեր պատմությունը հստակ է, ինչպես և մեր խիղճը:
Սակայն ոչ հստակ պատմությունն ու խիղճը, և ոչ էլ մեկ տասնամյակի անշահախնդիր աշխատանքը կարողացան կանխարգել ավանդական որոշ քաղաքական կառույցներին Ապրիլի 24-ին ՄՀԵ-ի կողմից իրենց վստահված բեմահարթակից գրոհել հենց ՄՀԵ-ի դեմ: Անկասկած, ինչպես անցյալի փորձն է ցույց տվել, հայ համայնքը ևս մեկ անգամ իմաստությունը կունենա տեսնել այս քաղակական բանսարկությունները: Այն հաստատությունները, որոնք կանտեսեն նման արարքներն, անշուշտ նաև համապատասխանորեն կդատապարտվեն աչալուրջ և զգոն հայ համայնքի կողմից:
Միացյալ Հայ Երիտասարդները կշարունակեն հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին: Մենք կշարունակենք ամբողջովին անկախ մնալ չնայած ճնշումների, մարտահրավերների, և քաղաքական ինտրիգաների: Մեր հավատարմությունը միշտ ուղղված է եղել, և կշարունակի նույն կերպ, դեպի մեր կոչը, պատասխանատու լինելով միայն մեր ժողովրդին: Ոչ մի կազմակերպություն, քաղաքական կուսակցություն, կոմիտե, կամ անհատ չի կարող թելադրել ՄՀԵ-ի քայլերը: Դա այդպես է եղել վերջին տաս տարիների ընթացքում և նույն կերպ էլ կշարունակի մնալ:
Հանուն անցյալի, և հանուն ապագայի, անկախ խղճուկ և անհիմն քննադատությունների, որ մեր դեմ են ուղղվում ժամանակ առ ժամանակ, մենք կշարունակենք հավատալ բարեկամ գործունեության, համագործակցության, փոխադարձ հարգանքի, և միասնության արժեքներին: Հիմնվելով հենց այս արժեքների վրա, մենք կշարունակենք մեր գործունեությունը դեպի միացյալ համայնք հեռանկարը: Մենք կշարունակենք աշխատել հանուն այն անարդար և պարտադրված անցյալի և հանուն այն միացյալ և պայծառ ապագայի որ դեռ անկասկած սպասվում է մեր ժողովրդին:
Վարչության Խորհուրդ՝
Միացյալ Հայ Երիտասարդներ (ՄՀԵ)
No comments:
Post a Comment